Առնվազն ինը պաղեստինցի է զոհվել Գազայի հարավում գտնվող բնակելի շենքի վրա գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից գնդակոծության հետևանքով։ Պաղեստինյան Al Ray գործակալության փոխանցմամբ՝ Խան Յունիս քաղաքի տան վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվածների թվում կա յոթ երեխա։ Գազայում UNRWA դպրոցի մոտ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Մոտ 50 պաղեստինցի վիրավորվել է, հայտնում է Al Jazeera-ն։
Գիշերը ուժեղ պայթյուն է որոտացել Իսրայելի և Սիրիայի սահմանի մոտ գտնվող Գոլանի բարձունքներում։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը՝ վկայակոչելով ականատեսներին։ Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի ահաբեկչական թիրախներին Լիբանանում»․հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը : Ջո Բայդենը Եգիպտոսի նախագահի հետ պայմանավորվել է Ռաֆահ անցակետով Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական առաքման շուրջ․հաղորդում է Եգիպտոսի նախագահի գրասենյակը։ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցն ասել է, որ ամիսներ կպահանջվեն, որպեսզի երկիրը հաղթի ՀԱՄԱՍ-ին, իսկ պատերազմից հետո Իսրայելի վերականգնումը տարիներ կպահանջի։ Նրա խոսքերը մեջբերում է The Times of Israel թերթը։ Գերմանական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Բեռլինում ՀԱՄԱՍ-ի աջակցության ցույցը ցրելու համար: