Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Բեյրութին. հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։
Հարձակումից առաջ իսրայելական բանակի արաբախոս Ավիչայ Էդրին X հարթակի միջոցով նախազգուշացրել է տարհանել Բեյրութի որոշ շրջանների, մասնավորապես Դահիյա թաղամասի և Հարեթ Հորեյք շրջանի բնակիչներին: