Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ իսրայելական գործողությունների հետևանքով սպանվել է Իրանի զինված ուժերի նոր շտաբի պետ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալի Շադմանին: Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:
Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա գիշերը հարվածել է Թեհրանի կենտրոնում գտնվող հրամանատարական կենտրոնին և սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձանցից էր: