Թրամփն իր ենթականերին հրահանգել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում է կազմակերպել Պուտինի ու իր հեռախոսազրույցը. հայտնում է CNN-ը։
Զրույցի առաջնային նպատակը լինելու է առաջիկա ամիսներին երկու նախագահների հանդիպումը նախաձեռնելը և ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալը։
Հանրապետական նախագահի ազգային ավտանգության հարցերով խորհրդականները դեռ մի քանի շաբաթ առաջ էին սկսել աշխատել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն իրականացնելու ուղղությամբ։ Միայն թե պարզ չէ՝ որոշակիացվե՞լ է հեռախոսազրույցի ամսաթիվը. նշում է CNN-ը։