ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գործող առաջնորդ Ջո Բայդենի որոշումը՝ երկարաձգել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 11-ը։ Նրա հայտարարաությունը տարածել է Newsmax հեռուստաալիքի լրագրողը։
«Ես չէի ցանկանա, որ Ջո Բայդենը օգտագործեր սեպտեմբերի 11-ը որպես Աֆղանստանից մեր զորքերի դուրսբերման օր», ասել է Թրամփը՝ նշելով, որ «դա կարելի է և պետք է արվի ավելի արագ»:
Թրամփը, որպես նախագահ, համաձայնության էր եկել արմատական «Թալիբան» շարժման հետ մինչև այս տարվա մայիսի 1-ը ամերիկյան զորակազմը վերադարձնելու վերաբերյալ: