Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ունեցած գաղտնի զենքի` «դիսկոմբոբուլյատորի» մասին, որն օգտագործվել է Մադուրոյի առևանգման ժամանակ:
Նա հայտարարել է, որ հունվարի 3-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու նպատակով ամերիկյան հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության ժամանակ օգտագործվել է նոր գաղտնի զենք, որը նա անվանել է «դիսկոմբոբուլյատոր» (discombobulator):
Թրամփի խոսքով՝ այս զենքը վճռորոշ նշանակություն է ունեցել Մադուրոյին բռնելու և Կարակասին հարվածներ հասցնելու գործողությունների ժամանակ։
The New York Post-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «դիսկոմբոբուլյատորը» «անգործունակ է դարձրել [թշնամու] տեխնիկան»։
«Նրանք այդպես էլ չկարողացան արձակել իրենց հրթիռները։ Նրանք ունեին ռուսական և չինական հրթիռներ, և դրանցից ոչ մեկը չաշխատեց։ Մենք ներս մտանք, նրանք սեղմեցին կոճակները, և ոչինչ չպատահեց»,- հայտարարել է Ամերիկայի նախագահը։
«Այդ դիսկոմբոբուլյատորը… Ինձ թույլատրված չէ այդ մասին խոսել»,- հավելել է նա։ Այսպես Թրամփը պատասխանել է այն տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին, թե նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռևս նախկինում գնել էր իմպուլսային էներգետիկ զենք, որը, ենթադրաբար, առաջացնում էր «Հավանայի համախտանիշ»։
Արա Պողոսյան, քաղաքագետ





