ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի կարող հստակ պատասխան տալ՝ կմասնակցի՞ հաջորդ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին նա հայտարարել է Newsmax հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Բայց մենք մեծ աջակցություն ունենք», – հավելել է նա:
Թրամփը նշել է նաև, որ իր կողմնակիցների թիվն այժմ նույնիսկ ավելին է, քան մինչ 2020 թ. նախագահական ընտրությունները, որոնցում նա պարտվեց դեմոկրատ Ջո Բայդենին:
Ըստ Politico թերթի, Թրամփը ավելի վաղ իր շրջապատի մարդկանց տեղեկացրել էր հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: