Թուրքիան այլ երկրներին կոչ է անում չխառնվել հանրապետության ներքին գործերին՝ կապված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը լուծարելու դատախազության հայցի հետ: Այս մասին ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Որոշ երկրների հայտարարությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իրադարձությունների վերաբերյալ անհամատեղելի են օրենքի գերակայության հետ», նշվում է հաղորդագրության մեջ: Թուրքիան կոչ է անում «նրանց, ովքեր փորձում են միջամտել ներքին գործերին, հարգել անկախ դատարանների դատավարությունները»:






