Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ հանրապետությունում սկսվել են «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի թունաբանական հետազոտությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայում սկսվել են «Սպուտնիկ V»-ի թունաբանական հետազոտությունները: Աշխատանքներ են տարվում նաև ռուսական պատվաստանյութի համատեղ արտադրության ուղղությամբ», ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: