Եմենի Անսարուլլա դիմադրության շարժման առաջնորդը նախազգուշացրել է իսրայելական ռեժիմին, որ մարտերի վերսկսումy կհանգեցնի պատասխան հարվածների՝ ուղղված Իսրայելի կողմից օկուպացված տարածքներին, մասնավորապես՝ Թել Ավիվին:
Աբդուլ-Մալիք ալ-Հութին այս հայտարարությունն արել է Եմենի մայրաքաղաք Սանայից, մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա առաջին գիշերը, հեռուստատեսային ելույթում:
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ դիրքորոշումը, ինչպես նաև խիստ կրոնական, մարդասիրական և բարոյական հանձնառությունը՝ աջակցելու պաղեստինյան ժողովրդին և պայքարողներին դիմադրության տարբեր խմբերից, հատկապես Քասամ բրիգադներից՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևից», – ասել է նա. հաղորդում է PressTV-ն:
Անսարուլլայի ղեկավարը նշել է, որ Եմենը ուշադիր հետևում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրով իր պարտավորություններից խուսափելու և գերիների ազատ արձակման վերաբերյալ փխրուն զինադադարի երկրորդ փուլի պահանջներից խուսափելու Իսրայելի փորձերին:
Հութին ընդգծել է, որ սիոնիստական թշնամու գոյությունը վտանգված է լինելու, և Թել Ավիվը կլինի գլխավոր թիրախը, եթե Իսրայելը վերսկսի պատերազմը Գազայի դեմ։
Նա հայտարարել է, որ Եմենի ուժերը կմիջամտեն տարբեր ռազմաճակատներում՝ hաջակցություն Գազայի, եթե Թել Ավիվի ռեժիմը վերսկսի իր արյունալի հարձակումը պաշարված ափամերձ հատվածի դեմ։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ իսրայելական տեղեկատվական մարմինը հայտնել է, որ իսրայելական բանակը պատրաստվում է վերսկսել պատերազմը Գազայի հատվածում, եթե հրադադարը երկարաձգելու պայմանավորվածություն ձեռք չբերվի:
«Գազայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ակտիվ համաձայնություն. Հակառակ դեպքում` երկու տարբերակ է մնում՝ գերիների ազատ արձակումը կամ պատերազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության բարձրաստիճան աղբյուրին:
Տեղեկություն հաղորդողը նաև հղում է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրներին, որոնք ասել են, որ նա շահագրգռված չէ գերիների և բանտարկյալների փոխանակման գործարքի երկրորդ փուլին անցնելուն։
MEHR