Այն պայմանները, որոնցով միջազգային հանրությունը պատրաստ է ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը, համապատասխան չեն թալիբներին: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:
Ըստ շարժման ներկայացուցչի, այդ պայմանները «խախտում են միջազգային իրավունքը»:
Մուջահիդն ասել է, որ թալիբները «ձգտում են [մյուս պետությունների հետ] սերտ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»:
Մուջահիդի խոսքով՝ «նոր կառավարության ճանաչումը թալիբների և ամբողջ Աֆղանստանի ժողովրդի իրավունքն է»:







