«Թալիբան» արմատական շարժումն այսօր հայտարարություն է թողարկել Աֆղանստանի անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
Նա իր հաղորդագրության մեջ տեղադրել է հետգրությամբ մի փաստաթղթի հղում, որ դա «Աֆղանստանի իսլամական էմիրության հռչակագիրն է՝ բրիտանական տիրապետությունից երկրի անկախության 102-րդ տարեդարձի կապակցությամբ»:
«Աֆղանները շատ հպարտ են, որ իրենց երկիրն այսօր գտնվում է ամերիկյան օկուպացիայից անկախանալու շեմին: Դա աստվածային օրհնություն է, որի համար պետք է երախտապարտ լինեն բոլոր աֆղանները», նշվում է փաստաթղթում: