Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Haber Turk հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը չի հստակեցնում, թե երբ է վերջին անգամ Քալինը դեմ առ դեմ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Սա Թուրքիայի նախարարների կաբինետի անդամների վարակման առաջին դեպքն էր: