Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել մի շարք երկրների ղեկավարների՝ հանրապետությանը անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
«Իմ երկրի անունից կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին՝ հրդեհների առաջին իսկ պահից շարունակական աջակցության համար», երեքշաբթի գրել է Էրդողանը Telegram-ում:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի, Քաթարի, Խորվաթիայի և Ուկրաինայի ղեկավարությանը:
«Իմ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բարեկամ երկրներին և կազմակերպություններին, որոնք ցավակցություն, օգնության պատրաստակամություն հայտնեցին, ովքեր մեզ օգնություն ուղարկեցին: Հուսով եմ, որ հնարավորինս շուտ կհաղթահարենք այս դժվար շրջանը», գրել է նա: