Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գլազգոյում իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։ Այս մասին նա ինքնաթիռում ասել է թուրք լրագրողներին, երբ վերադառնում էր Ադրբեջանից։ Հարցազրույցի հատվածները չորեքշաբթի հրապարակել է Anadolu-ն։
«Հռոմում և Գլազգոյում օրակարգը կարծես թե փոխվել է։ Ամենայն հավանականությամբ, մեր հանդիպումը տեղի կունենա ոչ թե Հռոմում, այլ Գլազգոյում։ Եվ այնտեղ, իհարկե, ամենակարևոր թեման կլինի F-35-ի հետ կապված իրավիճակը»,- ընդգծել է Էրդողանը։