Առկա խնդիրների լուծման համար Անկարայի և Աթենքի միջև երկխոսության աշխուժացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր հարևանի և դաշնակցի ՝ Հունաստանի հետ երկխոսության ուղիների վերականգնումը և մեր ունեցած խնդիրների լուծումը, մասնավորապես, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հարևանների հետ հարաբերություններում Թուրքիան հարգում է միջազգային իրավունքի, արդարության, կողմերի իրավունքների և շահերի փոխադարձ նկատի առնելու սկզբունքները», շեշտել է նա:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան «առաջնահերթություն է տալիս [ՆԱՏՕ-ի] բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են կայունության ապահովմանը» աշխարհի՝ խնդիրներ ունեցող տարածաշրջաններում: «Մենք ՆԱՏՕ-ի հինգ երկրների շարքում ենք, որոնք ամենամեծ ներդրումն ունեն դաշինքի առաքելության մեջ», հավելել է Էրդողանը: