Պետության ժողովրդավարության գնահատումը պետք է կատարվի դրա ժողովրդի կողմից, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:
«Կան տարբեր ուղիներ: Սակայն ամբողջ աշխարհում մարդիկ իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց զարգացման ուղին և ինստիտուցիոնալ մոդելը։ Ժողովրդավարությունը բոլոր ժողովուրդների իրավունքն է, ոչ թե նեղ շրջանի բացառիկ արտոնությունը: Աշխարհում գոյություն ունեն ժողովրդավարության իրականացման բազմաթիվ եղանակներ, այլ ոչ թե մեկ կարծրատիպ: Երկիրը ժողովրդավարական համարելու մասին որոշումը նրա ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն, ոչ թե նեղ շրջանակով այլ մարդիկ», ընդգծել է Սի Ցզինպինը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: