Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Եվրոպան չգիտի՝ ինչպես պատերազմել։
«Եվրոպան պատերազմներ վարել չգիտի: Զենքի արտադրությունը բիզնեսի ամենապահանջված ոլորտը չէ այնտեղ»,- ասել է Կուլեբան Kyiv Independent-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Եվրամիության կողմից արկերի և ռազմական տեխնիկայի արտադրության ավելացման հետ կապված խնդիրները և ԵՄ-ի՝ «լիամասշտաբ պատերազմին» հարմարվելու անկարողությունը։
Նրա խոսքով, Եվրոպան «խանդավառությամբ» փորձում է շտկել այդ թերությունը, և Ուկրաինան դրանում առանցքային դեր է խաղում։