Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) ակնկալում է նոյեմբերին կարծիք հայտնել երեխաների մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ: Այդ մասին շաբաթ օրը La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է EMA-ի առողջության սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության ղեկավար Մարկո Կավալերին:
«Pfizer-ը մեզ կուղարկի 6-11 տարեկան երեխաների տվյալները հոկտեմբերի սկզբին: Դրանք ուսումնասիրելու և գնահատելու համար կպահանջվի երեքից չորս շաբաթ: Moderna-ն կարող է նույնպես տվյալներ տրամադրել նոյեմբերի սկզբին: Հետո տարիքը կնվազի` մինչև նորածիններ», – ասել է իտալացի մասնագետը: Նա միաժամանակ նշել է, որ երեխաների համար պատվաստանյութերի ակտիվ նյութի չափաբաժինը կարող է փոխվել: