Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոստովանել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների համար հանրապետություն կատարած այցը զրկել է իրեն նորմալ քնից:
Ուղևորության ընթացքում փոքր միջադեպ է եղել․ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լայենին աթոռ բաժին չհասավ արարողակարգի ֆոտոսեսիայի ժամանակ, և նա ստիպված էր բավարարվել բազմոցով:
Միշելը նշել է, որ ինքը «խորապես զղջում է» կատարվածի համար և հետ կվերադառնար ամեն ինչ շտկելու համար:
«Չեմ թաքցնում, որ այդ ժամանակվանից ի վեր գիշերը լավ չեմ քնում, քանի որ այդ տեսարանները անընդհատ պտտվում են գլխումս: Վախենում էի, որ եթե ինչ-որ կերպ արձագանքեմ, շատ ավելի լուրջ միջադեպ կհրահրեմ», մեջբերում է նրան Handelsblatt-ը: