Այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում կքննարկվի Վրաստանում ստեղծված իրավիճակը. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս ընթացքը։
ԵՄ դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- ասել է նա: