Եվրամիությունը վճռական պատասխան կտա ԱՄՆ նոր մաքսատուրքերին. Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Եվրոպայի տարածքի մի մասի բռնագրավումը անընդունելի է: Նոր մաքսատուրքերը կխաթարեն անդրատլանտյան տարածաշրջանի զարգացման հիմքերը: Եվրամիության արձագանքը այս մաքսատուրքերին կլինի համատեղ, վճռական և չափված», – զգուշացրեց Ֆրիդրիխ Մերցը:
Գերմանիայի կանցլերը ողջունել է Գրենլանդիայի վերաբերյալ նախատեսված շրջանակային համաձայնագիրը՝ այն անվանելով «ճիշտ ուղի»։
Կանցլերի այս հայտարարությունը արձագանքն է Թրամփի ցանկության՝ Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։
Գրենլանդիայի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը հունվարի 21-ին համաձայնեցրել եննՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միացյալ Նահանգները հայտարարել է ԵՄ երկրների դեմ նոր տնտեսական մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Եվրոպան չհամաձայնի այս որոշման հետ։




