Եվրահանձնաժողովը հաստատել է Միության մշտական ներկայացուցիչների կոմիտեի որոշումը`վերացնել կարանտինային միջոցառումները Եվրամիության տարածքում ճանապարհորդելու համար միության այն քաղաքացիների համար, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են ճանապարհորդությունից առնվազն 14 օր առաջ: Այս մասին ուրբաթ օրը Եվրահանձնաժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը:
«Եվրահանձնաժողովը ողջունում է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի կողմից համայնքի քաղաքացիների համար համաճարակային սահմանափակումները վերացնելու մասին որոշման հաստատումը ուղևորությունից առնվազն 14 օր առաջ: Հաջորդ շաբաթ մենք սպասում ենք այս որոշման արագ հաստատմանը ԵՄ Խորհրդի կողմից (որից հետո այն պետք է ուժի մեջ մտնի), ասել է նա: «Այս որոշումը հաստատում է, որ մեր քաղաքացիները կկարողանան լիարժեք օգտվել իրենց ամառային արձակուրդից»: