«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնում է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի այսօրվա նիստում ընթացակարգ է սկսվել վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու վերաբերյալ։
Նախաձեռնությունը ձայների մեծամասնությամբ ընդունվել է։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքները այս հարցով եւ մոտ օրերս պաշտոնական փաստաթուղթ կներկայացնի։
Ըստ Politico-ի՝ որոշման համար լոբբինգ է արել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Քաջա Կալլասը: Սակայն Հունգարիան և Սլովակիան դեմ են այս որոշմանը։
Թեեւ Վրաստանի շուրջ քննարկումներն ավարտվել են, սակայն Բրյուսելում շարունակվում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը։ Խորհրդի նիստից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս։