Եվրոմիությունը Անկարային կոչ է անում վերանայել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու իր որոշումը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ ժոզեպ Բորելը:
Ինչպես նշել է Բորելը, հիմա ժամանակն է աշխուժացնել գլոբալ ուժերը կանանց դեմ բռնության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե նահանջել: Այդ պատճառով անհնար է խորին ափսոսանք չհայտնել կապված Թուրքիայի կառավարության որոշման հետ՝ դուրս գալու կոնվենցիայից, որը կրում է Ստամբուլի անունը:
«Մենք չենք կարող չհորդորել Թուրքիային չեղարկել իր որոշումը», Բորելի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»: