«Դեղորայքի վերահսկողության ռիսկերի գնահատման հանձնաժողովը եզրակացություն է արել՝ նկատի ունենալով AstraZeneca-ով պատվաստված մարդկանց մոտ մակարդուկների հետաքննությունները։ Եզրակացությունն այն է, որ սա անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ է, և օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը», հայտարարել է Դեղերի եվրոպական գործակալության ղեկավար Էմեր Քուքը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: