Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում։