Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հունիսի 13-ին կընդունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը Լոնդոնի հարևանությամբ գտնվող Ուինձոր ամրոցում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Բուքինգեմյան պալատը:
«Թագուհին կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ Ուինձոր ամրոցում 2021 թվականի հունիսի 13-ին, կիրակի», ասվում է թվիթերյան գրառման մեջ:
Բայդենը Միացյալ Թագավորությունում կլինի G7 գագաթաժողովի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) հետ կապված, որը տեղի կունենա հունիսի 11-ից 13-ը:
Բայդենը կլինի ԱՄՆ 13-րդ նախագահը, ով կհանդիպի Նորին Մեծության հետ: