«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհաիլ Շահինը օգոստոսի 31-ն անվանել է «կարմիր գիծ» Աֆղանստանից ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերման համար:
«Դա կարմիր գիծ է: Բայդենը հայտարարել էր, որ իրենք դուրս են բերելու բոլոր ռազմական ուժերը մինչև օգոստոսի 31-ը: Հետևաբար, եթե երկարաձգվի (ներկայությունը), դա կնշանակի, որ նրանք ընդլայնում են օկուպացիան, չնայած դրա անհրաժեշտությունը չկա», – նրա խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»:
Շահինը բացառել է Վաշինգտոնին կամ Լոնդոնին լրացուցիչ ժամանակ հատկացնելու հնարավորությունը զինվորականներին տարհանելու գործողությունը շարունակելու համար՝ սպառնալով, որ եթե ժամկետներին չհետևեն, «կլինեն հետևանքներ»:
«Դա անվստահություն կառաջացնի մեր միջև: Եթե նրանք մտադիր են շարունակել օկուպացիան, դա արձագանք կառաջացնի», ասել է թալիբների ներկայացուցիչը: