Թրամփը հպարտ է, որ իր նախագահության տարիներին «կարողացավ էներգիայի առումով անկախ դարձնել Ամերիկան»: «ԱՄՆ-ը դարձով թիվ մեկ էներգետիկ գերտերությունը: <…> զգալիորեն ավելի մեծ, քան Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը», ասել է նա։
«Եթե դեմոկրատները հասնեն իրենց ուզածին, մենք էներգետիկ գերիշխանությունից կանցնենք էներգետիկ աղետի: <…> Արմատական դեմոկրատների քաղաքականության ներքո բենզինի գինն ընտրություններից հետո արդեն թանկացել է 30%-ով: Էներգառեսուրսների գները էապես կբարձրանան, սա ներառում է ձեր էլեկտրաէներգիայի վճարները», Թրամփի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: