Մոսկվայում Պետդումայի ընտրություններում հաղթում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ընտրությունների դիտարկման հասարակական շտաբից:
Այսպիսով, Մոսկվայում տեղամասային քվեարկության արդյունքներով՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների 44,77%-ը:
Ըստ անցանց քվեարկության՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է ձայների 30,1%-ը:
Հեռակա էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով 08:00-ին և ավարտվել սեպտեմբերի 19-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ին: