Դոնալդ Թրամփը սկսել է օգտագործել իր նախկին օգնականի մշակած ինտերնետային պլատֆորմը քաղաքական արշավներ իրականացնելու և հայտարարություններ տարածելու համար: Այս մասին հայտարարել է Fox News-ը:
Խոսքը Campaign Nucleus պլատֆորմի մասին է: Այն ստեղծվել է 2016 թվականին Թրամփի նախընտրական քարոզչության նախկին ղեկավար Բրեդ Պարսկեյլի կողմից: Campaign Nucleus-ի օգնությամբ Թրամփը կկարողանա իր հայտարարություններն ուղարկել լրատվամիջոցներին և շփվել աջակիցների հետ: Պլատֆորմի միջոցով կարելի է կազմակերպել հանրային միջոցառումներ կամ օնլայն հանդիպումներ:
Ակնկալվում է, որ ապագայում Campaign Nucleus-ի հիման վրա կգործի նաև սոցիալական ցանց: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Դոնալդ Թրամփը և հանրապետական մի շարք այլ քաղաքական գործիչներ սկսել են օգտագործել այդ պլատֆորմը: