ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դեռ վաղ է մեկնաբանել 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշումը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ մամլո ասուլիսում։
«Քանի դեռ մենք չիմանանք, թե ինչ արդյունք կտան Թուրքիայի և ներգրավված երկրների միջև շփումները, դեռ վաղ է որևէ բան ասել»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «դեռևս ոչ մի միջոց չի ձեռնարկվել», ինչի կապակցությամբ պետք է սպասել Անկարայի և 10 երկրների միջև բանակցությունների արդյունքներին։





