ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տան գործող նախագահ Դոնալդ Թրամփը «հրահրել է Կապիտոլիումի վրա հարձակվողներին»: Դեմոկրատն իր հայտարարությունն արել է Թրամփին իմպիչմենտի մասին որոշումից հետո:
«Հանցավոր հարձակումը ծրագրված էր և համակարգված: Դա իրականացվել է քաղաքական ծայրահեղականների և ներքին ահաբեկիչների կողմից, որոնց բռնության է դրդել նախագահ Թրամփը», – Բայդենին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Ընտրված նախագահը կարծում է, որ Կապիտոլիումում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած անկարգությունները «զինված ապստամբություն» էին Միացյալ Նահանգների դեմ, ուստի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: