Գերմանիայի կառավարությունը որոշել է փակել երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները. հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին։
Գործակալության տեղեկություններով՝ խոսքը Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում եւ Մյունխենում դիվանագիտական ներկայացուցչությունների մասին է։
Բեռլինում Իրանի դեսպանատունը կշարունակի գործել։
Գերմանիայի իշխանությունների այս որոշումը, ինչպես նշում է DPA-ն, արձագանք է Իրանում Իրանի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Ջամշիդ Շարմախդի մահապատժին։