Ապրիլի 2-ի դրությամբ հայտնի է ուղեղի երակների շատ հազվագյուտ տեսակի թրոմբոզի 42 դեպք: 23 դեպքերում այն զուգորդվել է թրոմբոցիտների քանակի նվազմամբ (թրոմբոցիտոպենիա):
Հիմնականում թրոմբոզը հայտնաբերվել է 20-ից 63 տարեկան կանանց շրջանում: Ութ մարդ՝ հինգ կին և երեք տղամարդ, մահացել է:
Այս մասին հայտարարել է Պոլ Էրլիխի անվան Պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղերի զարգացման ինստիտուտը (գերմանական կարգավորիչ):







