ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 19-ին և 20-ին Բեյրութում նոր կառավարության ձևավորման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ բանակցություններ կանցկացնի լիբանանցի քաղաքական գործիչների հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Լիբանանում ԵՄ առաքելության դիվանագիտական աղբյուրը:
Ակնկալվում է, որ Բորելը բանակցություններ կվարի հանրապետության նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի, ինչպես նաև հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարների և լիբանանյան բանակի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունի հետ: