Եվրամիությունը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանն ու Չինաստանը վերահսկեն Աֆղանստանում իրավիճակը և դառնան Քաբուլի գլխավոր հովանավորները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների և զարգացման հանձնաժողովների նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անցկացրինք Աֆղանստանի հարցով ԵՄ արտգործնախարարների հանդիպում [առցանց], որտեղ մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպիսի դիրք պետք է ԵՄ-ն բռնի Քաբուլի նոր քաղաքական իրականության հետ կապված: ԵՄ-ն չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը և Չինաստանը վերահսկողություն ստանձնեն Աֆղանստանում տիրող իրավիճակի վրա և դառնան Քաբուլի հովանավորները: Մենք պետք է գործենք», ասել է Բորելը:
Միևնույն ժամանակ, Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին խոսել Աֆղանստանի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրների, ինչպես նաև հենց Թալիբանի հետ: