ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ճապոնական Նագասակի քաղաքի ատոմային ռմբակոծության տարելիցին անհրաժեշտ է վերահաստատել ԱՄՆ-ի և բոլոր երկրների պատասխանատվությունը՝ երաշխավորելու, որ միջուկային զենք այլևս չի կիրառվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցին մենք հիշում ենք միջուկային զենքի սարսափելի ուժը՝ մարդկային ահռելի կորուստներն ու ավերածությունները, որոնց այն կարող է հանգեցնել, և վերահաստատում ենք Միացյալ Նահանգների և բոլոր երկրների պատասխանատվությունը, որ նման զենքեր այլևս երբեք չկիրառվեն», Twitter-ում գրել է Բլինկենը: