ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատասխանատվության ենթարկել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատուներին, այդ թվում`պատժամիջոցների միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Նախագահ Ջո Բայդենը կողմնակից է նրան, որ մարդու իրավունքները կրկին դրվեն ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում: Ես և ամբողջ Պետդեպարտամենտը շատ լուրջ ենք վերաբերվում այդ պարտավորությանը: Մենք կօգտագործենք մեր դիվանագիտության բոլոր գործիքները` պաշտպանելու մարդու իրավունքները և պատասխանատվության ենթարկելու դրանց խախտման համար պատասխանատուներին: Ամերիկային ձեռնտու է պաշտպանել մարդու իրավունքներն ամենուր: <…> ԱՄՆ վարչակազմը կաշխատի հակազդել մարդու իրավունքների խախտումներին, որտեղ էլ դրանք կատարվեն, անկախ նրանից՝ մեղավորները [ԱՄՆ] գործընկերներ են թե հակառակորդներ», ասել է Բլինկենը Պետդեպարտամենտում իր զեկույցում: