Մինսկում Բելառուսի Քննչական կոմիտեի գրասենյակից հայտնել են, որ քաղաքի 34-ամյա բնակիչը, որը մասնակցել է Մինսկի հավաքներին, մասնակցել է նաև այլ ցույցերի, այդ թվում՝ Ուկրաինայի Մայդանին: Կասկածյալը հայտարարել է, որ մասնակցել է 2001, 2005, 2010 թթ․ Կիևի Մայդանին։ Ակցիաների ընթացքում ձերբակալված մասնակցի մոտ հայտնաբերվել են դանակ, ալկոհոլային խմիչքներ և պաշտպանական միջոցներ: Կասկածյալը նախկինում դատապարտված է եղել կողոպուտի և խուլիգանության համար:
Քննչական կոմիտեն ցույց է տվել նաև ձերբակալվածի համատեղ լուսանկարները Բելառուսի ընդդիմության միասնական նախընտրական շտաբի երեք ղեկավարներից երկուսի՝ Մարիա Կոլեսնիկովայի և Վերոնիկա Ցեպկալոյի հետ: