ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Բայդենը նաև նշել է, որ Աֆղանստանի ապագան որոշելը նրա սեփական ժողովրդի խնդիրն է: ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրել Աֆղանստանի անվտանգության ուժերին և մարդասիրական օգնություն` Քաբուլին:
Բայդենի խոսքով, ԱՄՆ-ը վճռական է տրամադրված ձգտելու խաղաղ կարգավորման հասնել Աֆղանստանում, և տարածաշրջանի երկրները նույնպես պետք է դեր ունենան այդ կարգավորման մեջ: