ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը լրագրողներին հայտարարել է բանակցությունների ավարտին ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:
«Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանը: Եվ համաձայն ենք երկակի մոտեցման հետ. մեզ պետք է զսպում և պաշտպանություն, բայց նաև՝ երկխոսություն Ռուսաստանի հետ», ասել է Ստոլտենբերգը:
Բացի դրանից, Ստոլտենբերգը նշել է, որ Բայդենի հետ քննարկել է զենքի վերահսկման խնդիրները, ինչպես նաև ողջունել է Ռազմա-հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների ռուս-ամերիկյան պայմանագրի հնգամյա երկարացումը: