ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ ամերիկյան բանակը կարող է ավարտել Աֆղանստանից Միացյալ Նահանգների քաղաքացիների տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, ինչպես և ծրագրված էր: Այս մասին CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը:
«Նախագահը հակված է նրան, որ յուրաքանչյուր ամերիկացի, ով ցանկանում է հեռանալ Աֆղանստանից, պետք է հեռանա այնտեղից: Նա գտնում է, որ մենք կարող ենք դրան հասնել մինչև օգոստոսի 31-ը», ասել է Սալիվանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ամերիկացի առաջնորդը մտադիր է երկարաձգել ամերիկացիների՝ Աֆղանստանում գտնվելու ժամկետը: Միևնույն ժամանակ, Սալիվանը չի կարողացել հստակ նշել, թե քանի ամերիկացի է այժմ Աֆղանստանում: