Առնվազն 105 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ գիշերը Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ. հայտնում է պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանը՝ հղում կատարելով Պաղեստինի Կարմիր մահիկին:
Ըստ տեղեկությունների` Իսրայելի ոստիկանությունը ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու համար պաղեստինցիներին, որոնք հավաքվել էին Երուսաղեմի Հին քաղաքում` Դամասկոսի դարպասի մոտ, տարավիհ-նամազ կատարելուց հետո (աղոթք, որը կատարվում է մուսուլմանների սուրբ Ռամադան ամսում պարտադիր գիշերային աղոթքից հետո):
Ռադիոկայանը հայտնում է, որ Իսրայելի անվտանգության ուժերը շրջափակել են Բաբ Խութի («Ներողամտության դարպաս») դարպասները՝ այն հիմնական ուղիներից մեկը, որը տանում է դեպի Ալ Աքսա մզկիթը:
Ըստ France-Presse գործակալության՝ առնվազն 20 պաղեստինցի հոսպիտալացվել է, իսրայելական ոստիկանությունը բերման է ենթարկել 44 մարդու:
Yerkir.am