Բալթյան երկրների օդային տարածքում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի և նրանց գործընկերների Ramstein Alloy զորավարժությունները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի շտաբը:
Զորավարժությունների ընթացքում կկիրառվեն կապի և հսկողության ընթացակարգեր, ինչպես նաև կիրականացվի ավիացիոն անվտանգության ապահովում: Ի թիվս այլ բաների, զորավարժությունների մասնակիցները կմշակեն գործողություններ հաղորդակցության խափանման դեպքում, ինքնաթիռի ուղեկցում, դանդաղ թռչող օդային տրանսպորտային միջոցի հայտնաբերում, ինչպես նաև որոնողափրկարարական գործողություններ: Ramstein Alloy զորավարժություններն անցկացվում են տարին երեք անգամ: