Աֆղանստանի Հետախուզական ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության համատեղ հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը Աֆղանստանում։
Ավելի վաղ ՆԳՆ խոսնակ Քարի Սաիդ Խոստին հայտարարել էր, որ Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծում է հանձնաժողով, որը մաքրելու է իր շարքերը կոռումպացված և անարժան անձանցից: Հայտարարության մեջ նշվում է, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոններ են ստացել հարազատների միջոցով, ինչպես նաև հանցագործների, կասկածելի անցյալ ունեցող մարդկանց կամ պաշտոնյաների մասին, ովքեր ատելություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում:







