Ազգային դիմադրության ճակատը,պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները իշխանությունը զավթած արմատական թալիբների հետ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է աշխարհազորի ներկայացուցիչ, հյուսիսային Փանջշեր նահանգի նախկին փոխնահանգապետ Քաբիր Վասիկը։
Նա նշել է, որ Ազգային դիմադրության ճակատը Ռուսաստանից աջակցության հույս ունի։
«Կասկած չկա, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար, հատկապես՝ Կենտրոնական Ասիայի: Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ունենալով լուրջ ազդեցություն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, ի վիճակի է դիմակայել թալիբներին և աջակցել Աֆղանստանի ժողովրդին ու դիմադրության ուժերին ահաբեկիչների դեմ պայքարում»,- ասել է աշխարհազորի ներկայացուցիչը։