Ուկրաինայի պատերազմից և Գազա Իսրայելի ներխուժումից հետո, եվրոպական յոթ խոշոր զենք արտադրող ընկերություններ և ամերիկյան սպառազինական մի շարք ընկերություններ խոշոր շահույթ են ստացել։
Վերջին 2,5 տարում, Ուկրաինայի և Գազայի պատերազմների ընթացքում, ամերիկյան ու եվրոպական սպառազինական խոշոր ընկերությունների շուկայական արժեքը հասել է աստղաբաշխական գների։
Pars Today-ի փոխանցմամբ՝ մինչ արևմտյան երկրները մտածում են իրենց շահույթի և զենքի արդյունաբերության ծավալների աճի մասին և միևնույն ժամանակ սնուցում աշխարհի ամենասարսափելի հումանիտար ճգնաժամը, Գազան այսօր սովի առումով դարձել է երկրագնդի ամենասարսափելի վայրը։
Accuracy ռազմավարական խորհրդատվական ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի փետրվարին ուկրաինական պատերազմի մեկնարկից ի ամերիկյան յոթ սպառազինական ընկերությունների և նրանց եվրոպական գործընկերների աշխատանքի ծավալն աճել է մոտ 60%-ով:
Թեև ուսումնասիրությունն ընդգրկում է 2021 թվականի հունվարից 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը, բաժնետոմսերի արժեքի ամենամեծ աճը տեղի է ունեցել 2023 թվականի երրորդ եռամսյակում, երբ սկսվեց Իսրայելի հարձակումը Գազայի վրա, և 2024 թվականի առաջին եռամսյակում:
Վեց ամսում 14 հսկաների համաշխարհային կապիտալն աճել է 20%-ով։ Բայց աճել է ոչ միայն նրանց բաժնետոմսերի արժեքը, այլ նաև վաճառվող բաժնետոմսերի ծավալը։
2021թ առաջին եռամսյակում, երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, եվրոպական ընկերությունների բաժնետոմսերը վաճառվել են 1,4 մլրդ եվրո արժեքով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին ութ ֆինանսական եռամսյակներում։
Մինչդեռ 2023 թվականի չորրորդ եռամսյակում, այսինքն՝ Արևմտյան Ասիայում իրավիճակի սրվելուն զուգահեռ, ամերիկյան ընկերություններում վաճառվող բաժնետոմսերի արժեքը հասել է ռեկորդային 1,03 միլիարդ եվրոյի։
Եվրոպական ընկերությունների բաժնետոմսերի գների աճը ավելի արագ է տեղի ունեցել, քան նրանց հյուսիսամերիկյան գործընկերներինը (129% ընդդեմ 31%), ինչն ըստ վերլուծության՝կապված է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն այդ գործընթացն ավելի վաղ է սկսել, իսկ եվրոպական ֆոնդային շուկաները միացել են ավելի ուշ։