Արմեն Գրիգորյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հարցերը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նոյեմբերի 10-ին Բրյուսել աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ:
Զրուցակցիս հետ քննարկել ենք ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին»,- գրել է Գրիգորյանը: